«Բարսելոնան» թիմի նոր ավագ կունենա, հաղորդում է AS-ը։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբում ավագի թևկապը կրելու գլխավոր հավակնորդը դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն է։
Ցուցակում են նաև Ռոնալդ Արաուխոն և Ֆրենկի դե Յոնգը: Ավագի թևկապին հավակնում են նաև Ռոբերտ Լեւանդովսկին ու Պեդրին:
Նշվում է, որ Տեր Շտեգենը դիտարկվում է որպես հիմնական թեկնածու, քանի որ, բացի թիմում իր կարգավիճակից, նա գերմանացի է և լավագույնս կարող է ֆուտբոլիստներին փոխանցել նոր մարզչի՝ Հանսի Ֆլիկի գաղափարները։
«Բարսելոնան» անցած մրցաշրջանն ավարտեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ վաստակելով 85 միավոր։