«Լայպցիգը» չի ընդունել «Բարսելոնայի» 60 միլիոն եվրոյի առաջարկը թիմի իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի ձեռքբերման համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը Օլմոյի համար առաջարկել է 40 միլիոն եվրո և ևս 20 միլիոն եվրո բոնուսների տեսքով՝ կախված կատալոնական ակումբի նվաճած տիտղոսների քանակից։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում իսպանացին գերմանական ակումբի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետ «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: