Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչ դիրքում է օգտագործվելու Կիլիան Մբապեին։
«Ես տեսնում եմ, որ նա խաղում է առջևում, և հարձակման գծում հնարավորությունները բավականին լայն են: Կարծում եմ՝ լավ հարձակվողական խաղի բանալին խաղացողների շարժունակությունն է:
Մբապեին թիմում ներդնելը խնդիր չի լինի։ Կարևորն այն է, որ նա ասաց, որ հարմարվում է թիմին։ Հիմնական կետն այն է, որ յուրաքանչյուր խաղացող պետք է օգտագործի իր տաղանդն ու որակները՝ ի շահ թիմի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը The Obi One փոդքաստում։























































