«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ պաշտպան Ժոաո Կանսելուի տրանսֆերի հարցում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն ավելի քիչ է առաջարկում, քան մանչեսթերյան ակումբը կցանկանար ստանալ պաշտպանի համար։
Կանսելուի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, Իտալիայի առաջնությունը դիտարկում է որպես «Բարսելոնային» այլընտրանք։ Հաղորդվում է, որ պորտուգալացու գործակալը «Միլանին» և «Յուվենտուսին» հարցրել է, թե արդյոք նրանք ցանկանո՞ւմ են պայմանագիր կնքել Կանսելուի հետ:
30-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019 թվականի օգոստոսին «Յուվենտուսից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը Կանսելուին գնահատում է 25 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում պաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։