Չեռնոգորիայի հավաքականի պաշտպան Ստեֆան Սավիչը հեռանում է Մադրիդի «Ատլետիկոյից»: 33-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Թուրքիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն` փորձառու ֆուտբոլիստը տեղափոխվում է թուրքական «Տրաբզոնսպոր»: Նշվում է, որ կողմերը կկնքեն երկարաժամկետ պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի կեսերը։
Սավիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Ներքնակագործների» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում Ստեֆանը մասնակցել է 23 հանդիպման՝ ստանալով 5 դեղին քարտ և մեկ ուղիղ կարմիր քարտ: