«Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի կարողացել հաղթել Բաստադի (Շվեդիա) ATP-250 մրցաշարում։
Եզրափակիչ խաղում նա 3:6, 2:6 հաշվով զիջել է աշխարհի 51-րդ ռակետ, պորտուգալացի թենիսիստ Նունո Բորխեսին։
Խաղը տևեց 1 ժամ 28 րոպե։
27-ամյա Նունո Բորխեսը նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը։ Ռաֆայել Նադալը 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ խաղաց ATP մրցաշարի եզրափակիչում։