Նախկին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երգել է ռուս նախկին թենիսիստուհի Մարիա Շարապովային պատվին։
«Նա կարող է լինել իմ թենիսի գնդակը», — ասվում է երգում:
Serena Williams sings a song dedicated to Maria Sharapova ‘She Could Be My Tennis Ball’
“I dedicate this one to a very special person my life. This one goes out to… Maria Sharapova” 😂
— The Tennis Letter (@TheTennisLetter) July 12, 2024
Հիշեցնենք, որ երկու թենիսիստներն էլ արդեն ավարտել են իրենց կարիերան։ Ուիլյամսին, ինչպես Շարապովան, հաճախ կարելի է տեսնել սոցիալական միջոցառումների ժամանակ: Նրանք վերջերս Փարիզում մասնակցել են Vogue-ի ցուցադրությանը։
Ուիլյամսը կարիերան ավարտել է 2022 թվականին։ Նա Օլիմպիական քառակի չեմպիոն է և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA-ի) 73 մրցաշարերի հաղթող։ Մեծ սաղավարտի մրցաշարերում ամերիկուհին 23 հաղթանակ է տարել կանանց մենախաղերում։
Շարապովան կարիերան ավարտել է մի փոքր ավելի վաղ՝ 2020 թվականին։ Շարապովան «Մեծ սաղավարտի» հինգ մրցաշարերի հաղթող է։