Ղազախստանի ներկայացուցիչ, աշխարհի չորրորդ ռակետ Ելենա Ռիբակինան չի կարողացել դուրս գալ Ուիմբլդոն 2024-ի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ խաղում նա երեք սեթում պարտվել է չեխ թենիսիստուհի Բարբորա Կրեյչիկովային։ Հանդիպումն ավարտվել է 3:6, 6:3, 6:4 հաշվով՝ հօգուտ Չեխիայի ներկայացուցչի։
Հանդիպումը տևել է 2 ժամ 7 րոպե։ Ուիմբլդոն-2024-ի եզրափակիչում Կրեյչիկովան կմրցի իտալացի թենիսիստուհի, աշխարհի 7-րդ ռակետ Յասմին Պաոլինիի հետ, ով ավելի վաղ հաղթել էր խորվաթուհի Դոննա Վեկիչին։
Ուիմբլդոն 2024-ը կանցկացվի հուլիսի 1-ից 13-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնն է Մարկետա Վոնդրուսովան, ով մրցաշարը լքել է առաջին շրջանում։