Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին նվիրված «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմն Իտալիայի Տրասիմենոյի փառատոնում արժանացել է «Հատուկ հիշատակում» մրցանակին։
Ֆիլմը նկարահանվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների ջանքերով: Վավերագրական ֆիլմի պրոդյուսերը Դավիթ Ջինանյանն է, ռեժիսորը՝ Սոնա Սարիբեկյանը, սցենարիստը՝ Լիանա Ասատրյանը, բեմադրող օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, օպերատորները՝ Ստեփան Խաչատրյանը և Սվետլանա Սարգսյանը։
«Ես բացեցի թևերս». վավերագրական ֆիլմ նվիրված լեգենդար Ալբերտ Ազարյանին
«Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմը պատմում է օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անցած սպորտային ճանապարհի ու կյանքի մասին՝ սկսած Վանաձորում դարբնի աշխատանքից մինչև սպորտային ամենաբարձր կոչումների նվաճումը։ Ֆիլմում հատվածներ են մեջբերված նաև Յուրի Երզնկյանի «Փառքի օղակներ» ֆիլմից, որտեղ Ալբերտ Ազարյանը մարմնավորել է իր իսկ կերպարը։