Աշխարհի 2-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Politika թերթին տված հարցազրույցում ասել է , որ ցանկանում է ռուսերեն սովորել։
37-ամյա Ջոկովիչը, բացի մայրենի սերբերենից, բավական լավ տիրապետում է անգլերենին, գերմաներենին, իտալերենին, սլովակերենին և ֆրանսերենին։
«Ես կցանկանայի սովորել ռուսերեն և հուսով եմ, որ այն ինձ մոտ մի փոքր ավելի արագ կստացվի՝ հաշվի առնելով մեր և նրանց լեզվի միջև եղած սլավոնական կապը: Սա իմ մեծ ցանկությունն է»,- ասել է Ջոկովիչը:
Հիշեցնենք, որ Ջոկովիչն ունի «Մեծ սաղավարտի» 24 տիտղոս, ինչը ռեկորդային է։