WhoScored ինտերնետային պորտալը Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի արդյունքներով ներկայացրել է լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:
Լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 8,31 միավորող։ Երկրորդը վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան է (8,14), լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն (8,09)։
Եվրո-2024-ի 3-րդ տուրի ամբողջական խորհրդանշական հավաքականը WhoScored-ի վարկածով ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Լուկաշ Սկորուպսկի (Լեհաստան, 7,77).
Պաշտպաններ՝ Անդրեյ Ռատիու (Ռումինիա, 7,35), Դանի Վիվիան (Իսպանիա, 7,57), Յաննիկ Վեստերգաարդ (Դանիա, 7,67), Ալեքս Գրիմալդո (Իսպանիա, 7,74)։
Կիսապաշտպաններ՝ Դանի Օլմո (Իսպանիա, 8,09), Ռոլան Շալայ (Հունգարիա, 7,77)։
Հարձակվողներ՝ Ուսման Դեմբելե (Ֆրանսիա, 8,01), Խվիչա Կվարացխելիա (Վրաստան, 8,14), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, 8,31), Կոդի Գակպո (Հոլանդիա, 7,78):