Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան մեկնաբանել է իր ազգային հավաքականի՝ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ դուրս գալը՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում (2:0) սենսացիոն հաղթանակից հետո:
«Սա լավագույն օրն է վրացի ֆուտբոլասերների կյանքում։ Մենք պատմություն կերտեցինք. ոչ ոք չէր հավատում, որ մենք դա կանենք։ Ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք հաղթել Պորտուգալիային, բայց մեր թիմը դրանում է ուժեղ։ Եթե նույնիսկ մեկ տոկոս շանս լինի, կարող ենք դա գիտակցել։ Եվ մենք դա ապացուցեցինք»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ դուրս եկավ երրորդ տեղից և կխաղա Իսպանիայի հավաքականի հետ։