Եվրո-2024-ի խմբային փուլի լավագույն ռմբարկուի կոչումը նվաճեց Վրաստանի հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն՝ խփած 3 գոլով։
Բացի դա 23-ամյա խաղացողը դարձավ Եվրոների պատմության 9-ֆուտբոլիստը, որը գոլ խփեց խմբային փուլի բոլոր 3 խաղերում։
Վերջին անգամ Եվրոյում նման ցուցանիշով աչքի էին ընկել հետևյալ խաղացողները՝ Միշել Պլատինի (1984), Ալան Շիրեր և Խրիստո Ստոիչկով (1996), Սավո Միլոշևիչ (2000), Միլան Բարոշ և Ռուդ վան Նիստելրոյ (2004), Գարեթ Բեյլ (2016) և Կրիշտիանու Ռոնալդու (2020):