Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում 46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը ևս հաղթանակ է տարել ու դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Մեր մարզուհին 5։0 հաշվով հաղթել է խորվաթ Էմմա Անդելային և առնվազն բրոնզե մեդալ ապահովել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Համեստ Աֆրիկյանը։