Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն մեծ ոգևորությամբ է խոսել թենիսի մասին։ Նա դա արել է բարեգործական երեկոյի ժամանակ, որը կազմակերպել է թենիսի հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսի նախկին մարզիչ Պատրիկ Մոուրատօղլուի ակադեմիան։
«Այսօր ես թենիսն ավելի շատ եմ սիրում, քան ֆուտբոլը։ Սա անհավանական է: Ես այլևս չեմ կարողանում ամբողջական ֆուտբոլային հանդիպումներ դիտել, դրանք հիմա այնքան ձանձրալի են: Բայց ես կարող եմ հինգ ժամ հատկացնել թենիս դիտելուն։
Ես մարզվում եմ շաբաթը երեք անգամ և արդեն շատ մրցունակ եմ։ Իմ խաղը օրեցօր ավելի լավն է դառնում, բացի բեքհենդից: Կարծում եմ՝ սա միակ բանն է, որ Պատրիկը չի կարող շտկել»,- լեգենդար ֆուտբոլիստին մեջբերում է Tennis Majors-ը։