Լեհաստանի հավաքականի դարպասապահ Լուկաշ Սկորուպսկին Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Ֆրանսիայի դեմ հանդիպումից հետո խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքի մասին։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆրանսիացի հարձակվողը Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն հայհոյել է խաղի ժամանակ կոտրված քթին հարվածելու համար։
«Սուլիչից հետո Կիլիան Մբապեն մոտեցավ ինձ, մենք շնորհավորեցինք միմյանց։ Սա լավ պահվածք է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի կողմից, եթե ոչ լավագույնը։ Բայց դա ցույց է տալիս, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Բոլորն ունեն ձեռքեր և ոտքեր: Գուցե թղթի վրա նրանք լավագույնն են, բայց ես երբեք ուշադրություն չեմ դարձնում դրան։ Ես պարզապես փորձում եմ կատարել իմ աշխատանքը, և հիանալի է, որ ինձ ընտրեցին հանդիպման լավագույն խաղացող»,- Սկորուպսկու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։