Նիդերլանդների հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկը Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Ավստրիայի հետ խաղից առաջ ասել է, թե ինչ է մտածում ազգային հավաքականի հեռանկարների մասին։
«Սպասելիքները մեծ են։ Ֆրանսիայի դեմ խաղից հետո մենք՝ որպես խաղացողներ, անկեղծորեն ասացինք միմյանց, թե ինչ պետք է կատարելագործենք։ Պետք է ավելի լավ հանդես գանք, քան Ֆրանսիայի հետ խաղում։ Մենք դեռ ունակ ենք առաջընթաց գրանցել Եվրոպայի այս առաջնությունում»,- վան Դեյկի խոսքն է մեջբերել Reuters-ը։
Վերջին տուրում Նիդերլանդների հավաքականը կխաղա Ավստրիայի հետ, իսկ Ֆրանսիան կհանդիպի Լեհաստանին։ Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 25-ին։