Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի գործակալ Բոբ Արումը խոսել է իր հաճախորդի և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի միջև սպասվող ռևանշի մասին, որը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին։
«Ենթադրում եմ, որ որոշակի փոփոխություններ կլինեն։ Բայց ամեն ինչ կախված կլինի Թայսոնից և մարզիչներից, որոնց ես շատ եմ հարգում: Այնպես որ, այո, ես ակնկալում եմ որոշակի փոփոխություններ, բայց չգիտեմ, թե որքանով դրանք նշանակալից կլինեն։ Ես գիտեմ, որ Ուսիկը լավ և վճռական մարտիկ է: Ես հետևել եմ նրա կարիերային, քանի որ նա Լոմաչենկոյի լավ ընկերն է, և նրանք միշտ միասին են եղել»,- Արումի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրի-Ալեքսանդր Ուսիկ զույգի միջև կայացած առաջին մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց ուկրաինացի բռնցքամարտիկին։