Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Եվրո-2024-ումխմբային փուլի վերջին տուրի խաղում Շվեյցարիայի հետ ոչ-ոքիի մասին։
«Մենք արթնացրինք մարզադաշտը՝ հավասարեցնելով հաշիվը։
Շվեյցարիայի հետ խաղալը հեշտ չէ։ Ընդհանուր առմամբ, մենք երկար ժամանակ լավ պաշտպանվեցինք և շատ բան արեցինք գոլ բաց թողնելուց հետո։ Մենք ռիսկի դիմեցինք և ի վերջո արժանի էինք միավորի»,- ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։























































