Ալբանիայի հավաքականի հարձակվող Միրլինդ Դակուն որակազրկվել է Եվրո-2024-ի երկու խաղով՝ Խորվաթիայի հետ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղից հետո (2:2) մակեդոնացիների և սերբերի հասցեին վիրավորական վանկարկումներ հնչեցնելու համար։
«Ռուբինի» հարձակվողը չի օգնի Ալբանիայի հավաքականին Իսպանիայի հետ վճռորոշ խաղում և բաց կթողնի 1/8 եզրափակիչը, եթե ալբանացիները դուրս գան խմբից։