«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է, որ թիմը պայմանագիր կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանի հետ: Հունիսի վերջին ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ։
Ինչպես հայտնում է Mirror-ը, Բեքհեմն անձամբ է ցանկանում խաղացողին տեսնել իր ակումբում։
Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան այժմ խաղում են «Ինտեր Մայամիում»:
Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։
























































