Իտալիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային (1։0)։
Միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Դավիդե Ֆրատտեզին։
Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ում կխաղա B խմբում: Իտալացիների մրցակիցները կլինեն Ալբանիան (հունիսի 15), Իսպանիան (հունիսի 20) և Խորվաթիան (հունիսի 24):
Եվրոպայի 17-րդ առաջնությունը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Եվրոյի հանդիպումները կհյուրընկալեն Գերմանիայի 10 քաղաքներ՝ Բեռլին, Դորտմունդ, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Գելզենկիրխեն, Համբուրգ, Քյոլն, Լայպցիգ, Մյունխեն և Շտուտգարտ։
























































