Կիրակի օրը՝ հունիսի 9-ին, կկայանա Roland Garros 2024-ի տղամարդկանց մենախաղի եզրափակիչը, որում կհանդիպեն աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասը և 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, համաշխարհային դասակարգման չորրորդ համար, գերմանացի Ալեքսանդր Զվերևը։
2004 թվականից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում չի մասնակցի Մեծ եռյակի ներկայացուցիչ (Ռաֆայել Նադալ, Նովակ Ջոկովիչ, Ռոջեր Ֆեդերեր):
Իսպանացի թենիսիստը դուրս մնաց մրցաշարից առաջին շրջանում՝ պարտվելով եզրափակիչի մասնակից Ալեքսանդր Զվերևին, սերբ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում վնասվածքի պատճառով դուրս մնաց մրցաշարից, շվեյցարացին 2022թ. ավարտել է կարիերան։
21-ամյա Կարլոս Ալկարասը և 27-ամյա Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դուրս են եկել Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։