Ռուսաստանի հավաքականն այսօր Մինսկի «Դինամո» ազգային օլիմպիական մարզադաշտում հյուրընկալվել է Բելառուսի հավաքականի կողմից և 4։0 հաշվով հաղթանակ տարել:
8-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականին առաջ է մղել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Իվան Օբլյակովը։ 20-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկել է «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը։ ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը 63-րդ րոպեին խփել է իր թիմի 3-րդ գնդակը, իսկ 6 րոպե անց ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 4:0:
Տեղեկացնենք՝ Ռուսաստանի հավաքականը 2024 թվականի երկու խաղում արդեն 8 գոլ է խփել:
Ավելի վաղ՝ 2024 թվականին, Ռուսաստանի հավաքականն ընդամենը մեկ ընկերական հանդիպում է անցկացրել։ Մոսկվայում ռուսները 4։0 հաշվով հաղթել էին Սերբիայի հավաքականին։
























































