«Չելսին» հետաքրքրված է «Նիցայի» դարպասապահ Մարչին Բուլկայի ծառայություններով։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, լոնդոնցիները հետաքրքրություն են ցուցաբերում «Նիցայի» դարպասապահի նկատմամբ: 24-ամյա Բուլկան «Չելսիի» սան է, բայց երբեք չի խաղացել հիմնական կազմում։
Ֆրանսիական ակումբը ձգտում է երկարաձգել Բուլկայի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականին։
Նշվում է, որ Բուլկայի ծառայություններով հետաքրքրվում է նաև Միլանը։
























































