Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն հայտարարել է, թե ով է լինելու թիմի հիմնական դարպասապահը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։
«Եվրո-2024-ի ժամանակ Կաստելսը կլինի մեր առաջին համարը»,- ասել է Տեդեսկոն մամուլի ասուլիսում։
Եվրո 2024-ի համար Բելգիայի հավաքականի կազմում ընդգրկված են դարպասապահներ Կուն Կաստելսը (Վոլֆսբուրգ, Գերմանիա), Թոմաս Կամինսկին (Լութոն, Անգլիա) և Մաթս Սելսը (Նոթինգհեմ, Անգլիա): Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի ընդգրկվել հայտացուցակում։
Բելգիայի հավաքականը Եվրո-2024-ում կխաղա E խմբում՝ Ռումինիայի, Սլովակիայի և Ուկրաինայի հավաքականների հետ։
























































