«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը պատասխանել է արգենտինական «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին հարցին։
«Մենք իրարից հեռու ենք, բայց շարունակում ենք շփվել, շատ ենք խոսում։ Լեոն հիանալի տղա է, ինձ համար հիանալի օրինակ, իսկական կուռք։ Բացի այն, որ նա իմ կուռքն է, նա նաև իմ ընկերն է։ Մենք շատ ենք շփվում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարն անցած տարվա հոկտեմբերից ապաքինվում էր խաչաձև կապանների պատռվածքից։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 32-ամյա ֆուտբոլիստի վերականգնողական գործընթացը ձգձգվում է։
Բրազիլացի ֆուտբոլիստը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանի վերջում «Ալ-Հիլալը» դարձել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն։
























































