«Բենֆիկան» հրաժարվում է վաճառել կիսապաշտպան Ժոաո Նևեշին պայմանագրում նշված 120 միլիոն եվրոյից պակաս գումարով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալական ակումբը չի ծրագրում այս ամառ քննարկել առաջարկները՝ հույս ունենալով պահել 19-ամյա կիսապաշտպանին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»:
Նևեշի պայմանագիրն ավարտվում է 2028 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո:
2023/24 մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































