«Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը նշել է, որ միշտ երազել է իր երկիրը ներկայացնել միջազգային ասպարեզում։
«Միշտ երազել եմ հավաքականում այս մակարդակով խաղալու մասին։ Հպարտ եմ և երախտապարտ, հուսով եմ, որ ինձ դեռ շատ հանդիպումներ են սպասվում Խորվաթիայի հավաքականի կազմում»,- ֆուտբոլիստի խոսքերն X սոցիալական ցանցում (նախկին Twitter) մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի 2024 թ. առաջնությունը: Խորվաթիայի հավաքականը մրցաշարում իր ճանապարհորդությունը կսկսի B խմբից, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իսպանիայի, Իտալիայի և Ալբանիայի հավաքականները։
























































