«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսին, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի առաջնահերթ տրանսֆերային նպատակն է։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն արդեն կապ է հաստատել խաղացողի գործակալի հետ և ասել, որ «կանի հնարավոր ամեն ինչ» գործարքն իրականացնելու համար:
Ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ուիլյամսի համար ավելի մեծ գումար առաջարկել, քան նշված է փոխհատուցման կետում, որպեսզի «Աթլետիկը» համաձայնի այն բաժանել մի քանի տրանշների։ Եթե այս սխեման չի համապատասխանի «Բիլբաոյին», ապա կատալոնացիները կփորձեն ամառվա ընթացքում պայմանագիր կնքել խաղացողի հետ՝ վճարելով նրա տրանսֆերի համար մեկ վճարումով։
Այս մրցաշրջանում Ուիլյամսը անցկացրել է 37 հանդիպում, դարձել 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
























































