ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ իր՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին կհայտարարվի այսօր հունիսի 3-ի երեկոյան, հայտնում է լրագրող Անդրես Ռամոսը։
Քաղաքական գործիչը ներկա է գտնվել Եվրո-2024-ին նախապատրաստվող Ֆրանսիայի հավաքականի մարզմանը և զրուցել ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ L’Equipe-ը հայտարարել էր, որ մադրիդյան ակումբը մտադիր է այսօր հայտարարել 25-ամյա ֆրանսիացու հետ գործարքի մասին։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































