«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է «Ֆեներբահչե» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։
«Ֆեներբահչեն» ցանկանում է ձե՞ռք բերել ինձ. ոչինչ չգիտեմ»,- սոցցանցերում Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆեներբահչեն» դիտարկում է Լևանդովսկուն գնելու տարբերակը՝ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի ժամանումից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:
























































