Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռոլան Գարոսի 4-րդ փուլ։
Երրորդ փուլում Ավանեսյանը պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ Սինվեն Չժենին։
Էլինա Ավանեսյանը երրորդ սեթում կարողացավ հաղթանակ կորզել թայբրեքում՝ 10։6 հաշվով։
Հաշիվը՝ 3-6, 6-3, 7-6 (10-6) հօգուտ Էլինա Ավանեսյանի:
Էլինայի հաջորդ մրցակիցը կորոշվի Անդրեեսկու/Պաոլինի զույգում։