Հայաստանի ներկայացուցիչ (66 կգ)Անի Հովսեփյանը կորցրեց բռնցքամարտում օլիմպիական ուղեգիր նվաճելու իր շանսերը։ Բանգկոկում ընթացող մրցաշարի վերջին օրը Հովսեփյանը պարտություն կրեց։
Վճռորոշ մենամարտում 2022 թվականի Եվրոպայի չեմպիոնը 0։5 հաշվով պարտվեց իռլանդուհի Գրեյն Ուոլշին։
Բանգկոկի մրցաշարի ընթացքում Անի Հովսեփյանը տարավ երկու հաղթանակ, որոնցից մեկը նոկաուտով՝ Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Կարա Վարերուի նկատմամբ։