«Ինտեր Մայամին» MLS-ի հերթական տուրում ոչ-ոքի խաղաց «Սենտ Լուիս Սիթիի» հետ (3:3):
Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը մեկական գոլ են խփել, ուրուգվայցին նաև դարձել է ինքնագոլի հեղինակ։
Ժորդի Ալբան դարձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտեր Մայամիի» պաշտպանը 85-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը։
«Ինտեր Մայամին» արևելյան կոնֆերենցիայում գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































