Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը (51 կգ) կորցրեց օլիմպիական ուղեգիր նվաճելու իր շանսերը։
Բանգկոկում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/16 եզրափակիչում 35-ամյա հայ բռնցքամարտիկը պարտվել է 23-ամյա չինացի Լյու Չաունին։
Բարեգամը սկսել էր մրցաշարը թունիսցու նկատմամբ հաղթանակով, սակայն պարտվեց 1/16 եզրափակիչում։
Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական քվոտայի համար պայքարը շարունակում են 6 բռնցքամարտիկներ՝ Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (92 կգ), Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչևա (54 կգ) և Անի Հովսեփյան (66 կգ):