Թոմաս Տուխելը դադար կվերցնի կարիերայում կամ կգլխավորի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը։
50-ամյա մասնագետը լքել է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբը Տուխելին կվճարի ավելի քան 10 միլիոն եվրո։
Մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, սակայն կխզվի, եթե մարզիչը համաձայնության գա այլ ակումբի հետ։
Ինչպես գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, մարզիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Նա դադար կվերցնի կարիերայում կամ կգլխավորի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկը։
Տուխելի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: