Մոսկվայի «Զենիթի» և «Դինամոյի» նախկին խաղացող, այժմ «Նոայի» և Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին նշել է Ռուսաստանում այն դարպասապահին, որն ուժեղ է ԲԿՄԱ-ի ավագ Իգոր Ակինֆեևից։
«Ռուսաստանում Սաֆոնովն ավելի ուժեղ է Ակինֆեևից: Ինձ շատ է դուր գալիս Մատվեյը։ Առնվազն արտաքնապես աչքի է ընկնում՝ բարձրահասակ, երկար ձեռքեր։ Ակինֆեևն այս հարցում մի փոքր զիջում է, բայց նա աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալիզմով։ Տոկունությամբ և ֆուտբոլային ու խաղային իրավիճակների հստակ ըմբռնմամբ նա հասել է նման բարձունքների»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Այս մրցաշրջանում 25-ամյա Սաֆոնովը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում բաց է թողել 27 գոլ և 10 խաղում անառիկ է պահել դարպասը։ Ռուսաստանցի դարպասապահի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 18 միլիոն եվրո: