Ժոզե Մոուրինյուն մոտ է «Բեշիքթաշը» գլխավորելուն։
Թուրքական ակումբի փոխնախագահը հայտնել է, որ պորտուգալացի մարզչի հետ բանակցություններ են ընթանում։
«Մոտ մեկ ամիս առաջ Ստամբուլում հանդիպեցի Ժոզե Մոուրինյուի հետ: Ես նրան ասացի, որ ցանկանում եմ նրան տեսնել «Բեշիքթաշում», որ նա համապատասխանում է մեր փիլիսոփայությանը։ Ժոզեն պատասխանել է, որ կկմտածի այս մասին, երբ ստանա առաջարկը։ Որոշ ժամանակ անց նա տվեց իր համաձայնությունը։
Հաջորդ շաբաթ ևս մեկ հանդիպում կունենանք՝ Իտալիայում։ Նա ասել է, որ ցանկանում է աշխատել «Բեշիքթաշում»:
Մեր ակումբը բավարարել է Մոուրինյուի ֆինանսական պահանջները։ Մենք աշխատում ենք հովանավորների հետ և պատրաստ ենք համագործակցել ճիշտ պայմաններով։ Մոուրինյուի նշանակման հարցը կքննարկենք խորհրդի նիստում։ Մեր վերջին հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Իտալիայում»,- ասել է Հուսեյն Յուջելը։