Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Հոֆենհայմից» կրած պարտությունը (2:4)։
«Մենք լավ սկսեցինք խաղը՝ առաջին 15 կամ 20 րոպեները, բայց հետո սկսեցինք անհատական սխալներ թույլ տալ։ Երկրորդ խաղակեսում նույնն էր. լավ սկսեցինք, հետո անհատական սխալներ եղան։
Մենք հաճախ էինք կորցնում գնդակը և թույլ էինք տալիս մրցակիցներին վերադառնալ խաղ: Յուրաքանչյուր գոլային գրոհի ժամանակ մենք շատ վատ էինք պաշտպանվում և ի վերջո պարտվում էինք խաղում: Եվս մեկ լրիվ անհարկի պարտություն։
«Շտուտգարտից» կարող էինք առաջ լինել մեծ տարբերությամբ, բայց երկու անգամ զիջեցինք։ «Հայդենհայմում» կարող էինք հաշիվը դարձնել 3:0, 4:0, 5:0, բայց պարտվեցինք 2:3 հաշվով։ Այսօր էլ նույնն է։ Սա շատ հաճախ է պատահում»,- ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչը: