«Բրայթոնը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին կլքի իր զբաղեցրած պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։
Վաղը՝ մայիսի 19-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրը։ «Բրայթոնը» կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Դա կլինի Դե Ձերբիի վերջին խաղն անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ռոբերտո Դե Ձերբին «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականից։