«Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, 22-ամյա լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել Հռոմում (Իտալիա) ընթացող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Շվյոնտեկը 6։4, 6։3 հաշվով հաղթել է US Open 2021-ի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
Գաուֆի հետ Շվյոնտեկի հանդիպումը տևել է 1 ժամ 48 րոպե։
Հռոմում տիտղոսի համար Շվյոնտեկը ով հաղթել է այս մրցաշարում 2021 և 2022 թվականներին, կպայքարի Արինա Սաբալենկա (Բելառուս, 2) — Դանիել Քոլինս (ԱՄՆ, 13) խաղի հաղթողի հետ։