Երեկ՝ մայիսի 15-ին, Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում հաղթեց «Խետաֆեին»։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։
Այսպիսով, «Ատլետիկոն» ապահովեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար:
Մադրիդյան թիմը Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ յուրաքանչյուր ամբողջական մրցաշրջանում ուղեգիր է ստացել եվրոպական գլխավոր մրցաշարում՝ 12 տարի անընդմեջ:
Այսպիսով՝ հայտնի են ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանում Իսպանիայի բոլոր 4 ներկայացուցիչները՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Ժիրոնա» և «Ատլետիկո»։
























































