«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բացատրել է, թե խաղի որ ասպեկտներում պետք է բարելավվի 16-ամյա կիսապաշտպանԼամին Յամալը։
«Յամալն ընտրյալն է։ Նա տակտիկապես դեռ կատարյալ չէ, բայց դա նորմալ է, քանի որ նա ընդամենը 16 տարեկան է: Նա մեկ տարում անհավանական առաջընթաց է գրանցել»,- Ջավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը սոցցանցերում:
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո
























































