Ավարտվեց իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին կատալոնական «Բարսելոնան» և «Ռեալ Սոսյեդադը»։
Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։
40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց վինգեր Լամին Յամալը։ 93-րդ րոպեին Ռաֆինյան իրացրեց 11 մետրանոցը և կրկնապատկեց տանտերերի առավելությունը:
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 35 հանդիպումից հետո վաստակեց 76 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։ «Ռեալ Սոսյեդադը» նույնքան տուրերից հետո 54 միավորով 7-րդն է։
























































