ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի շրջանակում Հայաստանի Մ-14 հավաքականը մայիսի 11-ին խաղաց Լատվիայի Մ-14 ընտրանու դեմ և հաղթեց 2:1 hաշվով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Լատվիա Մ-14 — Հայաստան-Մ-14` 1:2 (0:2)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Սարգիս Խաչատրյան
Գոլերը` Ավագյան, 10, Գևորգյան, 16, Պոլիտիս, 71
Հայաստան Մ-14
1. Սարգիս ՊԷրպէրյան, 17. Ռոբերտ Հովակիմյան (13. Ֆելիքս Հայրապետյան, 56), 4. Գոռ Մկրտչյան (ա), 3. Էդգար Պետրոսյան, 5. Քոլին Մուլինս, 18. Ռոման Ավագյան (19. Բենյամին Բեգլարյան, 56),20. Նելսոն Ասոյան (6. Սամվել Պետրոսյան, 56), 10. Էրիկ Վուվունիկյան (15. Ռուբեն Մաթևոսյան, 77),14. Էմիլ Մելիքսեթյան (21. Ալեն Գաբրիելյան, 61), 7. Սամվել Բեգլարյան (8. Վահե Խաչյան, 61),9. Խաչատուր Գևորգյան (11. Հակոբ Ղարիբյան, 61)
Պահեստայիններ` 12. Հարութ Դարմոյան, 2. Գևորգ Պողոսյան
Գլխավոր մարզիչ` Տիրան Ղազարյան
Օրվա մյուս խաղում Ուզբեկստանի Մ-14 հավաքականը 5:0 հաշվով առավելության հասավ Լիբանանի հասակակիցների նկատմամբ:
Խաղային 2 օրերի արդյունքում Ուզբեկստանը վաստակել է 6 միավոր, Հայաստանն ու Լիբանանն ունեն 3-ական միավոր, իսկ Լատվիան միավոր չունի:























































