«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ԱՊԼ հնարավոր վերադարձի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Այլ ակումբների հետ քննարկումներ չեն եղել։ Իմ ապագա՞ն։ Ես պատկերացնում չունեմ։ Ամեն ինչի մասին հանգիստ կմտածեմ։ Փետրվարից ամեն ինչ պարզ է։ Ես չեմ շտապում»,- Տուխելի խոսքն է մեջբերել Bild-ը։
























































