Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Գրանադային»։ Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 4։0։
Առաջին կեսում հյուրերից աչքի ընկան Ֆրան Գարսիան և Արդա Գյուլերը։ Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը։
«Գրանադան» արդեն կորցրել է Լա լիգայում տեղը պահպանելու շանսերը։
























































