Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կհեռանա Արքայական ակումբից այս մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը։
Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։
Աղբյուրի համաձայն՝ 10-րդ խաղային համարը, որով հանդես է գալիս խորվաթ ֆուտբոլիստը, բաժին կհասնի հարձակվող Կիլիան Մբապեին, ով երեկ հայտարարել է ՊՍԺ-ից՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, որը ուժի մեջ է լինելու մինչև 2029 թվականը։
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։
























































