Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատասխանել է այն հարցին, թե Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ով պետք է խաղա Արքայական թիմի դարպասում։
«Մադրիդի «Ռեալն» ունի հաղթողի ԴՆԹ, որը ստիպում է նրանց միշտ խաղալ մինչև վերջ: Այս թիմն անհավանական կապ ունի Չեմպիոնների լիգայի հետ։
Անդրեյ Լունինն արդեն ապացուցել է բոլորին, որ նա հիանալի դարպասապահ է, ով կարող է օգնել ցանկացած պահի։ Դա ինձանից կախված չէ, բայց Անդրեյը պետք է խաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
Կուրտուան նոր է վերադարձել վնասվածքից, ճիշտ է, օրերս նա շատ լավ խաղաց։ Տիբոն արդեն բոլորին ցույց է տվել իր մակարդակը, և ես վստահ եմ, որ երբ նա մարզավիճակ ձեռք բերի, կխաղա նախկինի պես»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում ABC-ն։
























































